AM
31 Մարտ 2011 - 09:34 AMT

ՀՖՖ-ն Ռուսաստանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական դիմում չի ստացել ոչ Երկրպագուների համառուսական միավորման, ոչ Ռուսական ֆուտբոլային միության (ՌՖՄ) կողմից, կապված նրա հետ, որ մարտի 26-ին Հայաստան-Ռուսաստան խաղում Ռուսաստանի հավաքականի շուրջ 100 երկրպագուներ չեն կարողացել մտնել մարզադաշտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Երկրպագուների համառուսական միավորումը (ԵՀՄ) դիմել է Ռուսական ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին`խնդրելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզել այն միջադեպը, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի հավաքականի ավելի քան 100 երկրպագուներ, տոմսերը ձեռքերին, չեն կարողացել մտնել մարզադաշտ:

«Խնդրում ենք Ռուսական ֆուտբոլայի միությանը ՀՖՖ-ի հետ պարզել այս խնդիրը և քննել ՀՖՖ-ի կողմից երկպագուներից պաշտոնական ներողություն խնդրելու և նրանց փոխհատուցելու հնարավորությունը»,- ասվում է ԵՀՄ հայտարարության մեջ: