«Բանանց» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը հարձակվող Սամվել Մելքոնյանի հետ:
Ինչպես հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է ակումբի նկատմամբ ֆուտբոլիստի պարտականությունների անբավարար կատարման պատճառով: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Սամվել Մելքոնյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 խաղ, հանդես եկել «Սպարտակ» (Երևան) և «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում:





