AM
1 Ապրիլ 2011 - 13:31 AMT

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:

Վերջինս Երևանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել և ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը, հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը: