Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրը: «Միկան» իր դաշտում ընդունել է «Բանանցին»: Խաղն ավարտվել է զրոյական ոչ ոքիով, և թիմերը վաստակել են մեկական միավոր:
«Իմպուլսը» Իջևանի «Արնար» մարզադաշտում 2:0 հաշվով առաջին հաղթանակն է տարել Հայաստանի առաջնությունում` հաղթելով «Արարատին»:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է 2010-ի բրոնզե մեդալակիր «Ուլիսը»: «Գանձասարը» և «Միկան» ունեն 5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
4-րդ տուրը մեկնարկում է ապրիլի 9-ին «Արարատ»-«Գանձասար» և «Միկա»-«Իմպուլս» խաղերով: Ապրիլի 10-ին խաղալու են «Բանանց»-«Փյունիկ» և «Շիրակ»-«Ուլիս» զույգերը:





