Բելառուսի առաջնության առաջին տուրում Ռոբերտ Զեբելյանի ակումբը` Մինսկի «Դինամոն», 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բելշինայի» նկատմամբ:
«Դինամո» ակումբը վաստակել է առաջին 3 միավորը երկրի առաջնությունում և զբաղեցնում է 2-րդ տեղը: Հաջորդ խաղը «Դինամոն» անցկացնելու է ապրիլի 6-ին առաջնության երկրորդ տուրում «Մինսկի» հետ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ակումբը Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում խաղացել է ԲԿՄԱ-ի դեմ: «Կրասնոդարը» «Լուժնիկի» մարզադաշտում 1:1 է խաղացել և հավաքելով 5 միավոր, զբաղեցնում է 5-րդ տեղը: Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը: Առաջնության մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
4-րդ տուրում «Կրասնոդարը» ապրիլի 9-ին պետք է խաղա «Ամկարայի» դեմ (Պերմ):





