Ավարտվել է հանդբոլի Երևանի պատանեկան առաջնությունը, որը մեկնարկել էր ապրիլի 1-ին: Խաղերը տեղի են ունեցել Երևանի Շենգավիթ համայնքի մարզադահլիճում:
Մրցաշարի եզրափակչում խաղացել են Աջափնյակ համայնքի և հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմերը: 30:16 հաշվով վստահ հաղթանակ են տարել Աջափնյակի հանդբոլիստուհիները, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Աղջիկների շարքում հաղթել է հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցը, իսկ Շենգավիթի հանդբոլիստուհիները և խաղային մարզաձևերի մասնագիտացված մարզադպրոցը զբաղեցրել է համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Պատանիների շարքում մասնակցել են 7 թիմեր և 5 թիմեր` աղջիկների շարքում:
Հաղթողները ստացել են մեդալներ և պատվոգրեր:





