AM
13 Ապրիլ 2011 - 13:00 AMT

Շախմատի Հայաստանի հավաքականը Չինաստանում կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան) կմասնակցի հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:

Մրցաշարում ելույթ կունենան աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները` Հայաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը, հաղորդում է armchess.am-ը: