ՀՀ ոտսիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների շրջանում ծայր առած դժգոհություններն սպառնում են վերածել լայնամասշտաբ բողոքի ալիքի, որի արդյունքում ոտսիկանությունը կարող է մնալ առանց քննիրների, քանի որ նրանց մեծ մասը սպառնում է ազատման դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը իր ապրիլի 14-ի համարում, քննիչների դժգոհության ալիքի բարձրացման պատճառ է դարձել ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելու փաստը: «Քննիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ ոտսիկանության ղեկավարությունը որոշել է «պլանը» կատարելու համար որպես քավության նոխազ օգտագործել քննիչին»,- հաղորդում է թերթը: Կալանավորվածի գործընկեր քննիչները վստահ են, որ Խանզադյանը մեղավոր չէ:
Թերթի տվյալներով, ցուցադրելու համար իրենց դիրքորոշման լրջությունը Ոստիկանության քննիչներից շատերը ցուցադրաբար ազատման դիմում են գրել, սակայն չեն ներկայացրել դեռևս:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրների և Հրաչյա Պետրոսյանի ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ` 2009թ. նոեյմբերի 05-ին Գավառում երեք անձի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2011թ. ապրիլի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին:
Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորում` երկու ամիս ժամկետով:





