AM
14 Ապրիլ 2011 - 12:33 AMT

Երևանի չորս մանկապարտեզների տնօրեններ խիստ նկատողություն են ստացել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ ապրիլի 11-ից ստուգումներ են իրականացրել վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը, ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և խախտումներ, ինչի համար վարչական շրջանի ղեկավարի կողմից մանկապարտեզների չորս տնօրենների հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն։