AM
18 Ապրիլ 2011 - 10:32 AMT

Հայաստանի ֆուտզալի առաջնությունը շարունակում է գլխավորել «Էրեբունին»

Այս հանգստյան օրերին կայացել են ֆուտզալի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի խաղերը: Երևանում «Պոլիտեխնիկը» 18:3 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Գյումրիին»:

«Թալգրիգը» և «Էրեբունին» Վանաձորում ոչ ոքի են խաղացել` 4:4:

«Էրեբունին» շարունակում է 26 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Պոլիտեխնիկը» 21 միավորով երկրորդ տեղում է: «Թալգրիգն» իր հաշվին ունի 14 միավոր:

Առաջնության լավագույն ռմբարկուներն են Վանիկ Ղազարյանը («Հրազդան») և Մհեր Նազարեթյանը («Պոլիտեխնիկ»), որոնք խփել են 25-ական գնդակ:

Ապրիլի 25-ին 15-րդ տուրում խաղալու են «Էրեբունի»-«Պոլիտեխնիկ», «Հրազդան»-«Թալգրիգ» զույգերը: