«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Թամար Պողոսյանը, ով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հակամարտության մեջ է, փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն դա նրան չի հաջողվել: Ի վերջո, նրան ընդունել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ով, ըստ թերթի, հանդիսանում է Հրանուշ Հակոբյանի խնամին: Վերջինիս և տիկին Պողոսյանի հանդիպումը ինչ արդյունք է տվել, թերթը չի կարողացել դեռ պարզել:
«Ժողովուրդ»-ը այս հակամարտության ակունքում տեսնում է այն, որ Հրանուշ Հակոբյանը ցանկություն է ունեցել ցրել հիմնադրամը և դրա գործառույթները վերապահել միմիայն սփյուռքի նախարարությանը:





