AM
19 Ապրիլ 2011 - 05:14 AMT

«Հրապարակ». Մարմնամարզության դպրոցի ապագա տնօրենը գիմնաստիկան թեթև ատլետիկայից չի տարբերում

Հրանտ Շահինյանի անվ. մարմնամարզության դպրոցի տնօրեն Արմեն Սարիբեկյանը, ով մի քանի ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում, օրերս ազատման դիմում է ներկայացրել: «Հրապարակ» թերթի տեղեկություններով, Սարբեկյանին ստիպել են դիմում գրել, սակայն ինքը թերթի հետ զրույցում հերքել է դա: Նա նշել է, որ սպորտից չի հեռանում, շարունակելու է մնալ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում, իսկ դպրոցի տնօրեն չի ցանկանում լինել, քանզի ժամանակը մտադիր է ծախսել սեփական բիզնեսի զարգացման համար:

Թերթի աղբյուրների համաձայն, դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվելու Կարեն Դանիելյանը, ով սպորտի հետ երբեք կապ չի ունեցել: «Հրապարակը» փոխանցում է, որ սպորտդպրոցի աշխատակիցները «զարմացել են» պաշտոնակատարի գիտելիքների վրա, ով գիմնաստիկան չի տարբերել թեթև ատլետիկայից: