Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն խոստացել է, որ ԵՎՐՈ-2012 ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղում ռուսական թիմի երկրպագուները կտեսնեն «այն հավաքականը, որի մասին երազել են», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խաղը Ռուսաստանի ու Հայաստանի միջև տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:
Ֆուրսենկոն նշել է, որ ԵՎՐՈ-2012 ընտրական փուլի սկզբում Ռուսաստանի հավաքականը «փայլուն արդյունք» ցույց տվեց՝ արտագնա 4 խաղերում տանելով երեք հաղթանակ և մեկ ոչ ոքի Հայաստանի հավաքականի հետ:
Ֆուրսնեկոն գտնում է, որ Ռուսաստանի հավաքականն ամեն դեպքում կհայտնվի ԵՎՐՈ-2012 եզրափակիչ փուլում:
Հինգ խաղից հետո B ընտրական խմբում Ռուսաստանի հավաքականը կիսում է 1-3 տեղերը Իռլանդիայի ու Սլովակիայի հետ:





