AM
21 Ապրիլ 2011 - 12:50 AMT

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» խաղը տեղի կունենա հանրապետական մարզադաշտում

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, Հայաստանի Բարձրագույն լիգայի խաղերի օրացույցում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» խաղը տեղի է ունենալու ապրիլի 23-ին հանրապետական մարզադաշտում Երևանի ժամանակով 16:00-ին:

Սեփական հարկի տակ «Փյունիկի» բոլոր խաղերը, սկսած մայիսի 1-ից, սկսվելու են Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: