AM
21 Ապրիլ 2011 - 13:29 AMT

Սփյուռքի նախարարությունում քննարկվել են Լիբանանի հայ երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնամարզական միության (Հոմենմեն) կենտրոնական վարչության փոխատենապետ, Հոմենմենի Լիբանանի շրջանի ատենապետ Միսակ Նաջարյանին և կենտրոնական վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանին:

Հ.Հակոբյանը ներկայացրեց երիտասարդության տարի հայտարարված 2011 թվականի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվելիք երիտասարդական ծրագրերն ու միջոցառումները` կարևորելով երիտասարդության դերը Սփյուռքում հայապահպանության, համահայկական խնդիրների լուծման առումով: Քննարկվեցին Լիբանանի հայ երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց 2011թ. ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին Լիբանանի հայ երիտասարդների մասնակցության հարցին: