AM
23 Ապրիլ 2011 - 11:25 AMT

Ամերիաբանկի գլխամասային շենքի կառուցման նախագիծը չի հաստատվել

Ամերիաբանկի գլխամասային շենքի կառուցման նպատակով հայտարարված մրցույթում ներկայացված նախագծերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել, քանի որ նախագծերը ներդաշնակ չեն Երևանի Շահումյան հրապարակի պատմական միջավայրին քաղաքաշինական, ճարտարապետական և գեղարվեստական արժանիքների պահպանման տեսանկյունից: Ինչպես հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, նախարարության կողմից հանձնաժողովին առաջարկել է հստակեցնել մրցույթի պայմանները և կատարել համապատասխան փոփոխություն` կարևորելով շենքի ներդաշնակությունը պատմականորեն ձևավորված քաղաքաշինական միջավայրի հետ, հուշարձան-շենքերի և նախատեսվող շենքերի միջև, ճարտարապետագեղարվեստական լուծման ինքնատիպությունը և այլն:

Հանձանաժողովը չափորոշիչների առաջին երեք կետերի գործակիցը սահմանել է կրկնակի բարձր` քան մյուս երկուսինը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը հաղթող չի ճանաչել նախագծերից ոչ մեկը, իսկ երկրորդ տեղը տրվել է այն նախագծին, որը առավելագույնս է լուծել հուշարձանի և պատմական միջավայրի պահպանման խնդիրները:

Մրցույթը հայտարարվել էր 2010 թ.-ի դեկտեմբերի 15-ին` Վ. Սարգսյան փող. 2, 4, 6 և Դեղատան փող. 2 հասցեների միջև ընկած տարածքում` Ամերիաբանկի գլխամասային շենքի կառուցման համար: Նշված հասցեներում գտնվող շենքերը պատկանում են ցարական շրջանի կառույցների թվին և ընդգրկված են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: