Հայաստանի հավաքականի լեգիոներներն իրենց ակումբներում անցկացրել են հերթական հանդիպումները: Դոնեցկի «Մետալուրգում» Կառլեն Մկրտչյանն անցկացրել է իր առաջին մեկնարկային խաղը: Նրա թիմը հաղթել է «Զարյային» Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ: Հաղթանակից հետո «Մետալուրգը» 29 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:
Ուկրաինայի առաջնության առաջնորդ «Շախտյորը», որն ունի 67 միավոր և որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, 26-րդ տուրում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Մետալիստի» նկատմամբ:
Բելառուսի առաջնությունում Մինսկի «Դինամոն» Ռոբերտ Զեբելյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Դնեպրին» և 8 միավորով 7-րդ տեղում է:
Լևոն Հայրապետյանը «Լեխիայի» հետ Լեհաստանի առաջանությունում 2:1 հաշվով հաղթել է «Լեգիային» (Վարշավա): Թիմը հավաքել է 35 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, հաղորդում են ակումբների պաշտոնական կայքերը:





