AM
25 Ապրիլ 2011 - 09:13 AMT

Վանաձորում 113 սամբիստների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի առաջնությունը

Վանաձորում ավարտվել է Հայաստանի սամբոյի առաջնությունը, որը տեղի է ունեցել «Հայաստան» մարզական միության համալիրում:

Առաջնությանը մասնակցել է 113 սամբիստ Հայաստանից ու Արցախից: Հաղթողները 9 քաշային կարգերում ստացել են մեդալներ ու դրամական պարգևներ, PanARMENIAN.Net-ին են հայտնել Սամբոյի ֆեդերացիայում:

Առաջնությունից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիսի 12-16-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: