AM
26 Ապրիլ 2011 - 13:18 AMT

Երևանում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար քաղծառայողների շրջանում

«Հայաստան» մարզական միության դահլիճում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցել են քաղծառայության համակարգի աշխատակիցները:

Մրցաշարին մասնակցել են էկոնոմիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների, ինչպես նաև Սյունիքի ու Կոտայքի մարզպետարանների և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչները:

Եզրափակչում խաղացել են քաղծառայության ու գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները և համապատասխանաբար գրավել են առաջին ու երկրորդ տեղերը: 3-րդ տեղում է Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը, հայտնել են PanARMENIAN.Net-ին քաղծառայության խորհրդի մամլո ծառայությունից: