AM
27 Ապրիլ 2011 - 08:47 AMT

Դիկ Ադվոկատը Հայաստան-Ռուսաստան խաղին կհրավիրի Իգոր Սեմշովին` չնայած նրա որակազրկմանը

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է Ռուսական ֆուտբոլայի միության որոշումը «Դինամոյի» կիսապաշտպան Իգոր Սեմշովին 4 խաղից որակազրկելու մասին «խաղի պաշտոնական դեմքին վիրավորելու համար»:

«Ես համոզված եմ, որ Սեմշովը թույլ չի տա իրեն թուլանալ և ողջ ընթացքում մարզվելու է: Նա պրոֆեսիոնալ է, լավ խաղացող և Ռուսաստանի հավաքականի շատ կարևոր բաղադրիչ մաս»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

Ռուսական թիմի մարզիչն ընդգծել է, որ նա անպայման հրավիրելու է կիսապաշտպանին. «Նա ինձ երբեք հուսախաբ չի արել, և ես էլ չեմ պատրաստվում նրան հուսախաբ անել»:

ԵԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում: Երևանյան խաղում թիմերը բաժանվել են գոլազուրկ ոչ ոքիով, և Սեմշովը եղել է պահեստայինների նստարանին:

B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանը` 7 միավորով 4-րդ տեղում: