Հայաստանի ֆուտբոլի Գավաթի եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց «Շիրակը», որն ապրիլի 27-ին «Հրազդան» մարզադաշտում հաղթեց «Ուլիսին»: Հանդիպման ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Հիմնակաան ժամանակն ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Շիրակի», սակայն երկու խաղերի արդյունքում հաշիվը հավասարվեց: 98-րդ րոպեին Մկրտիչ Նալբանդյանն իր թիմի երկրորդ գոլն իրացրեց և հաղթանակ բերեց «Շիրակին»: Խաղի ավարտին «Ուլիսը» փոքրամասնությամբ մնաց. դաշտից հեռացվեց Գեորգի Կրասովկին: Երկրի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: «Շիրակն» իր ուժերը կչափի «Միկայի» հետ, որը կիսաեզրափակչում երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:





