AM
29 Ապրիլ 2011 - 11:55 AMT

«Արարատի» մարզիչը ստիպված կլինի իր ակումբի խաղին 10 հանդիպում շարունակ հետևել տրիբունայից

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն որոշել է 10 խաղով որակազրկել «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, իսկ ակումբը պետք է 250 հազ. դրամի չափով տուգանք վճարի:

Ապրիլի 23-ին Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» – «Փյունիկ» խաղի ընդմիջմանը «Արարատի» գլխավոր մարզիչ, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծել են totalfootball.am կայքի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին: Անդրեասյանը հարձակվել է լուսանկարչի վրա, ծեծել է նրան ու պահանջելէ ջնջել իր լուսանկարները: Ավելի ուշ Առուշանյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Առուշանյանը ուղեղի ցնցում է ստացել և ծնոտադիմային վնասվածք: