AM
2 Մայիս 2011 - 06:54 AMT

7-րդ տուրից հետո «Ուլիսը» շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրը: Իջևանի «Արնար» մարզադաշտում «Շիրակն» ընդունել է «Արարատին»: Չնայած նրան, որ «Շիրակի» ֆուտբոլիստներն արդեն 24-րդ րոպեին բացեցին հաշիվը, խաղն ավարտվեց ոչ ոքի: 46-րդ րոպեին Արա Հակոբյանի գոլի շնորհիվ «Արարատը» կարողացավ խուսափել պարտությունից:

Առաջնության առաջատար «Ուլիսը» նվազագույն հաշվով պարտվեց «Իմպուլսին»: Կապանում «Գանձասարը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասները, իսկ գործող չեմպիոն «Փյունիկը» զիջեց «Միկային» 0:1 հաշվով:

Հերթական փուլից հետո, անկախ պարտությունից, «Ուլիսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 16 միավորով: «Գանձասարը» ետ է մնում միայն մեկ միավորով, լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկը» 13 միավորով: