Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում Կիևի «Դինամոն» ընդունել է Դոնեցկի «Շախտյորին»: Կիևի թիմը վստահ հաղթանակ է տարել` հակառակորդի դարպաս ուղարկելով 3 անպատասխան գնդակ:
Խաղից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իրենք ցանկացել են չեմպիոնությունը հնարավորինս շուտ ձևակերպել, բայց չի ստացվել: «Չեմ կարծում, որ «Դինամոն» մեզանից ուժեղ էր, ուղղակի մենք ինքներս կոպիտ սխալներ ենք թույլ տվել, որոնք հանգեցրել են բաց թողնված գնդակների: Բայց պետք չէ տխրել, հակառակը, մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք և կենտրոնանանք հաջորդ խաղի վրա»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Չնայած պարտությանը` «Շախտյորը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` «Դինամոյից» առաջ անցնելով 8 միավորով:





