«Յուրա Մովսիսյանն արդեն մարզվում է, բայց խաղ անցկացնելու համար դեռ լիովին պատրաստ չէ: Նա կսկսի խաղալ 15-20-ական րոպե, իսկ հետո արդեն պարզ կլինի: Փառք Աստծո, նա վնասվածք արդեն չունի, և պատրաստվում է դաշտ դուրս գալ»,- «Կրանսոդար»-«Զենիթ» խաղից հետո, որն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով, հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
Հայաստանի հավաքականի հարձակվողն ապրիլի 26-ին Մյունխենից վերադարձել է Կրանսոդար, որտեղ բուժման կուրս է անցել: Մովսիսյանին անհանգստացնում էր աքիլեսյան ջլերի ցավը:
Մովսիսյանի ակումբը 7 տուրերից հետո 10 միավորով 7-րդ տեղում է: «Կրասնոդարը» հաջորդ խաղն անցկացնելու է «Ռուբինի» դեմ մայիսի 8-ին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:





