AM
5 Մայիս 2011 - 06:29 AMT

Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տարվա իր երկրորդ հավաքն է անցկացրել Ֆուտբոլի ակադեմիայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ այս տարվա իր երկրորդ հավաքն է անցկացրել Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցել է 25 ֆուտբոլիստ:

Թիմը շարունակում է նախապատրաստվել Չերնոգորիայի հավաքականի հետ խաղին Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարում, որը տեղի կունենա հունիսի 7-ին Երևանում:

Մայիսի 4-ին թիմը երկկողմանի փակ խաղ է անցկացրել: Ավելի վաղ մարզիչը PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել, որ նրանք մինչ խաղը ևս մի քանի նման հավաք կանցկացնեն: Իսկ համապատասխան մրցակցի առկայության դեպքում ընկերական խաղ կանցկացնեն: