Հայաստանի հավաքականի և իրանական «Սանաթ Նավթ» ակումբի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Իրանի առաջնության 32-րդ տուրի ժամանակ «Սպահան»-ի դեմ խաղում ստացել է ծնկի վնասվածք և երկու շաբաթ չի մասնակցելու խաղերին:PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել է, որ մինչև առաջնության ավարտը մնացել է երկու տուր և, հնարավոր է, կարող է անցկացնել միայն մեկ խաղ: «Եթե հասցնեմ վերականգնվել, ապա վերջին խաղում, որը կայանալու է մայիսի 20-ին, հանդես կգամ: Հետո կժամանեմ Հայաստան»,- ասել է Պաչաջյանը:
Մայիսի 20-ին 34-րդ տուրում «Սանաթ Նավթի» մրցակիցը լինելու է «Տրակտորը»: Տվյալ պահին թիմն ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակցում զբաղեցնում է 9-րդ տեղը:





