AM
6 Մայիս 2011 - 11:42 AMT

Ավտովթար Երևանի կենտրոնում, կան վիրավորներ

Մայիսի 5-ին ոստիկաության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.00-ին Արգիշտիի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն, հաղորդում են Ոստիկանության մամլո-ծառայությունից: