AM
11 Մայիս 2011 - 04:35 AMT

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում է 3 քաղաք

Մայիսի 10-ին Միջազգային Օլիմպիական կոմիտեն հրապարակեց այն քաղաքների գնահատման մասին զեկույցը, որոնք հավակնում են ձեռք բերել ձմեռային Օլիմպիադա-2018-ն անցկացնելու իրավունքը: 2018 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալ հավակնում են երեք քաղաքներ` Պյոնգչանգը (Կորեա), Մյունխենը (Գերմանիա) և Աննեսին (Ֆրանսիա):

«Բոլոր երեք թեկնածուներն էլ ընդունակ են լավ անցկացնել 2018 թվականի Օլիմպիական խաղերը,- ասվում է ՄՕԿ զեկույցում:- Յուրաքանչյուր քաղաք առաջարկում է իր եզակի հայեցակարգը»:

Հաջորդ շաբաթ բոլոր երեք հայտագրված հանձնաժողովները պետք է զեկույցներով հանդես գան Լոզանում: Իսկ Օլիմպիական մրցարշավի վերջնական հաղթողը կորոշվի հուլիսի 6-ին կայանալիք քվեարկության ժամանակ Դուրբանում, հաղորդում է sport-express,.ru-ն: