AM
16 Մայիս 2011 - 05:48 AMT

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը շարունակում է գլխավորել «Ուլիսը»

Կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրի խաղերը: Կապանում «Փյունիկը» Գևորգ Ղազարյանի, Էդգար Մանուչարյանի և Մարկոս Պիզելիի գոլերի շնորհիվ 1:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գանձասարի» նկատմամբ: Տերերից միակ գոլը խփել է Արսեն Ավետիսյանը:

«Ուլիսը» Հրազդան մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Բանանցի» նկատմամբ, 71-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արտակ Գրիգորյանը: «Իմպուլսը» պարտության է մատնել «Շիրակին» 2:1 հաշվով, «Միկան» նույն հաշվով հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ:

Առաջնությունը գլխավորում է «Ուլիսը», որն ունի 20 միավոր, «Փյունիկը» 17 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է «Գանձասարը» 16 միավորով:

10-րդ տուրի խաղերը կայանալու են մայիսի 21-ին և 22-ին: