Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Բալայանի` ԱՄՆ-ում կատարված հետազոտության վերաբերյալ զեկուցումը «Համալսարանի Ֆինանսավորում» թեմայով:
Հետազոտությունը ներկայացնում է Նյու Յորքի Նահանգային Համալսարանի ֆինանսավորման կառուցակարգերը և ընթացակարգերը ու անդրադառնում է դրանց կիրառման հնարավորություններին Հայաստանի բուհական համակարգում: Իր աշխատանքի շրջանակներում նա ուսումնասիրել է է Նյու Յորքի նահանգային համալսարանի վարած քաղաքականությունը, ընթացակարգերը, ինչպես նաեւ վերահսկողության մեխանիզմները եւ ֆինանսական գործունեության հաշվետվությունների համակարգը: Արդյունքում իր աշխատության մեջ նա առաջարկում է տարբեր մոտեցումներ, որոնք կարող են կիրառվել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում:





