Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղը «Փյունիկի» և «Բանանցի» մասնակցությամբ ավարտվել է ոչ ոքի` 1:1: Հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, պատասխան գոլի հեղինակ է դարձել Միգել Վեբերտ դա Սիլվան:
Առաջնության առաջատսր «Ուլիսն» իր դաշտում ընդունել է Գյումրիի «Շիրակին»: Արամ Բարեղամյանի գոլի շնորհիվ «Ուլիսը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել և շարունակում է 23 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Կապանի «Գանձասարը», որը 5:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Արարատին», առաջնորդից ետ է մնում մեկ միավորով: «Փյունիկը» 21 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
«Իմպուլս»-«Միկա» խաղն ավարտվել է տերերի օգտին` 1:0: Գոլի հեղինակ է դարձել Զավեն Բադոյանը:
Երկրի առաջնության 12-րդ տուրի խաղերը կայանալու են հունիսի 11-ին և 12-ին:





