AM
30 Մայիս 2011 - 08:14 AMT

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում տղամարդու դիակ են հայտնաբերել

Մայիսի 29-ին`ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին և հանձնվել իրավապահ մարմիններին, հաղորդում են ԱԻ նախարարությունից: