AM
30 Մայիս 2011 - 09:27 AMT

Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 1000-3000 դրամ

Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Տոմսերը կարելի է ձեռք բերել հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում և «Hummel» խանութներում:

Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 3000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 2000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 1000 դրամ:

Եվրոպայի 2013թ. ընտրական փուլի Հայաստանի և Չերնոգորիայի երիտասարդական հավաքականների խաղը տեղի կունենա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի 20:00-ին երևանայն ժամանակով: