Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դինիյար Բիլյալետդինովը և հարձակվող Պավել Պոգրեբնյակը, ժամանելով Մոսկվա ազգային հավաքականի հավաքին, պատմել են Հայաստանի հավաքականի հետ խաղից իրենց սպասումների մասին:
«Կարծում եմ, որ մեզ սպասվում է ավելի ծանր պայքար, քան Երևանում, որովհետև Հայաստանի հավաքականն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու պաշտպանությանը: Այնպես որ, խաղը բարդ է լինելու, և մենք ակնկալում ենք մեր երկրպագուների աջակցությունը»,- Բիլյալետդինովի խոսքերը հաղորդում է gazeta.ru-ն:
Պավել Պոգրեբնյակը խոստովանել է, որ իրենք խաղալու են հաղթանակի համար և, բնականաբար, պետք է հաղթեն. «Հայ ֆուտբոլիստները ցույց են տվել իրենց անզիջում բնավորությունը: Նրանց մոտ շավ է դասավորված թիմային խաղը»: ԵԱ-2012-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:





