Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանը կարծում է, որ Սանկտ Պետերբուրգում նրանց սպասում է շատ դժվար խաղ: «Չնայած նրան, որ շատերը ֆավորիտ են համարում Ռուսաստանի հավաքականին, մենք ամեն ինչ կանենք հաջող ելույթ ունենալու համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մանուչարյանը:
Նրա խոսքերով, Երևանում խաղը հնարավորություն տվեց ծանոթանալ ռուսների խաղի հետ. «Մենք լավ թիմ ունենք, որը տրամադրված է հաղթանակի: Ուղղակի մենք պետք է օգտագործենք բոլոր շանսերը և սխալներ թույլ չտանք»:
Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:





