Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը զերծ է մնացել հարձակվող Ալեքսանդր Կերժակովի խաղային հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներից, սակայն հավաստիացրել, որ Ալեքսանդր Անյուկովը պատրաստ է օգնել հավաքականին:
«Կերժակովը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Դեռևս զերծ եմ մնում կանխատեսումներից: Չորեքշաբթի օրը Ալեքսանդրը կանցնի լրացուցիչ հետազոտություն, որի արդյունքներով մենք կորոշենք, թե կարող է նա մասնակցել հանդիպմանը: Անյուկովի մոտ ամեն ինչ կարգին է: Մենք նրան ուղղակի հնարավորություն ենք տվել անհատապես բարձրացնել իր պատրաստվածությունը: Մնացած ֆուտբոլիստներն առողջ են և գլխավորը` հիանալի մարզավիճակումԼ Հատկապես ուրախացնում է, որ լավ մարզավիճակում եմ նաև ես»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:





