AM
2 Հունիս 2011 - 04:59 AMT

«Լինսի» հիմադրամի պաշտոնյաներից մեկի տունը թալանել են

Հունիսի 1-ի առավոտյան` ժամը 4.35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը, տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ, 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը գտնվող 4 մարդու և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարն ու ոսկեղենը: Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել: Առավոտյան ժամը 9.40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում: Ոստիկանությունից թերթին հաստատել են տեղեկատվությունը, հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: