Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան և ԲԿՄԱ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը կարծում է, որ Ռուսաստանի հավաքականի համար Հայաստանի հավաքականի հետ խաղում արդյունքն ավելի կարևոր է խաղի բովանդակությունից:
«Ամեն դեպքում եթե հաղթանակ լինի, կլավանա խաղի բովանդակությունը: Հավաքականի վերջին խաղերում առկա է թեթև լարվածություն, որը բոլորին նյարդայնացնում է: Ուստի Հայաստանի նկատմամբ հաղթանակը շատ կարևոր է»,- Ալդոնինի խոսքերը հաղորդում է rian.ru-ն:
Կիսապաշտպանի խոսքով այդ խաղում կարևոր է, թե ինչպես հանդես կգա հավաքականը, այլ ոչ թե ինչպես թույլ կտա հայկական թիմը: «Մեր հավաքականում բավական բարձր մրցակցություն կա, ուստի վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինողներ կգտվեն»,- ասել է Ալդոնինը:





