AM
3 Հունիս 2011 - 10:20 AMT

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգ է ժամանել նախատեսվածից մեկ ժամ ուշ

Հունիսի 3-ին Երևանի ժամանակով ժամը 14:30-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չարթերային չվերթով Երևանից ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռը վայրէջք է կատարել նախատեսվածից մեկ ժամ ուշ:

Օդանավակայանից պատվիրակությունն իսկույն մեկնել է «Մարիոթ Ռենեսանս» հյուրանոց: Ժամը 19:30-ին «Պետրովսկիում» կայանալու է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը, իսկ հետո ֆուտբոլիստները մարզում են անցկացնելու, հաղորդում է sport-express.ru-ն:

Միաժամանակ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը ժամանակին հանդես է եկել «Զենիթում», հիշեցրել է, որ վերջին անգամ եղել է Պետերբուրգում և «Պետրովսկի» մարզադաշտ դուրս եկել ավելի քան 10 տարի առաջ: Թիմին «Պուլկովո» օդանավակայանում դիմավորողների շարքում եղել են Հայաստանի դրոշներով մի քանի երկրպագուներ:

Հայաստան-Ռուսաստան խաղը սկսվելու է հունիսի 4-ին ժամը 20:00-ին «Պետրովսկի» մարզադաշտում: