AM
4 Հունիս 2011 - 10:56 AMT

Երևանում տեղի ունեցավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում սեղանի թենիսի 4-րդ մրցաշարը

Հունիսի 4-ին Երևանում «Սպարտակ» մարզադահլիճում տեղի է ունեցել սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում: Մրցաշարը, որը տեղի է ունենում 4-րդ անգամ, կազմակերպել են «Առավոտ» թերթը և «Միր» հեռուստառադիոընկերությունը, պաշտոնական գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մրցաշարին մասնակցել են 33 լրագրողներ 15 ԶԼՄ-ներից, 17-ը տղամարդկան շարքում, 16-ը` կանանց:

Տղամարդկանց շարքում հաղթող է դարձել Արմեն Ստեփանյանը «Ռադիո հայից», երկրորդ տեղը գրավել է Արսեն Թամազյանը Հանրային հեռուստատեսությունից, 3-րդ տեղը` Սամվել Ջինանյանը «Երկիր մեդիայից»: Կանանց շարքում հաղթող է դարձել Մարինե Կարապետյանը «Երկիր մեդիայից», 2-րդ տեղը` Թամարա Մխիթարյանը («Ա1+»), երրորդ տեղում` Կարինա Աբրահամյանը («Հայոց աշխարհ»):