AM
14 Հունիս 2011 - 15:14 AMT

Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան կանցկացնեն դասական շախմատի վեց պարտիա

Պրահայի շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվում է մրցախաղ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (Հայաստան) և Դավիթ Նավարայի (Չեխիա) միջեւ: Մրցակիցները կանցկացնեն վեց դասական պարտիա:

Փառատոնի և Մովսիսյան – Նավարա մրցախաղի պաշտոնական հյուրն է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:

Առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Մովսիսյան – Նավարա մրցախաղի պարտիաները կշարունակվեն մինչև հունիսի 19-ը, հաղորդում է armchess.am-ը: