Հուլիսի սկզբին Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիները չորսօրյա հանգիստ կունենան: Նման որոշում է կայացրել կառավարությունը հունիսի 17-ի նիստում:
Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կառավարության որոշմամբ 2011թ. հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է հուլիսի 9-ը` շաբաթ օր։





