Հունիսի 20-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի հունիսի 21-25-ը Պրավեց քաղաքում: Առաջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 21-ին Ռումինիայի հավաքականի հետ: Հունիսի 23-ին և 25-ին հայկական ընտրանու մրցակիցները կլինեն համապատասխանաբար Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի հավաքականները:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ` Մարտին Գևորգյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան) և Հովահննես Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ` Համլետ Ասոյան, Հայկ Մարգարյան («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյան, Սերոբ Գրիգորյան («Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան), Արման Ղազարյան, Վահան Ադլոյան և Նարեկ Պետրոսյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ` Էդուարդ Ավագյան, Գեղամ Թումբարյան, Նաիրի Մինասյան, Դավիթ Մուրադյան («Բանանց»), Սարգիս Շահինյան («Միկա»), Արտյոմ Սիմոնյան և Նորայր Տիգրանյան («Զենիթ» Ռուսաստան):
Հարձակվողներ` Արամայիս Քյոսայան («Բանանց») և Վարդան Բակալյան («Փյունիկ»):





