Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգում քննարկման է դրվել ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել և ներկայացված հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի շուրջ։
Իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին (1 դեմ, 3 ձեռնպահ):
Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:





