AM
21 Հունիս 2011 - 07:09 AMT

«Շենգավիթը» վստահ գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին լիգան

Հունիսի 20-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին լիգայի 12-րդ տուրի երկու հանդիպումները: «Փյունիկ-2»-ն ընդունեց «Շենգավիթին» և պարտվեց 1:2 հաշվով: Առաջինը հաշիվը բացեցին «Շենգավիթի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Գեղամ Մարտիրոսյանը, բայց Գոռ Մալաքյանը հավասարեցրեց հաշիվը:

«Շենգավիթը» վերջին րոպեին առաջ անցավ Հենրիկ Հարությունյանի գոլի շնորհիվ, որը 10 գոլերով առաջնության լավագույն ռմբարկուն է: «Շենգավիթը» 26 միավորով գլխավորում է Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը:

«Շիրակ-2»-ը 21 միավորով երկրորդ տեղում է, այս տուրում թիմը 2:0 զիջեց «Գանձասար-2»-ին: Թիմը հաղթանակի շնորհիվ 19 միավորով 3-րդ տեղում է:

12-րդ տուրի վերջին 2 խաղերը` «Իմպուլս-2»-«Միկա» և «Փյունիկ-3»-«Բանանց», կկայանան հունիսի 21-ին: