Ղարաբաղում նշել են Արցախի ազգային-ազատագրական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկի` անվանի քանդակագործ Արմեն Հակոբյանի 70-ամյակը, որի կյանքը ողբերգականորեն ընդհատվել է 1990-ի հունվարի 2-ին:
Արմեն Հակոբյանը ծնվել է 1941-ի հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Քեմրակուճ գյուղում: Մինչև 1977-ը ապրել և աշխատել է Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում: 1977-ին վերադարձել է հայրենիք: 1988-ին ընտրվել է ԼՂ Նկարիչների միության առաջին նախագահ:
Մահացել է 1990-ի հունվարի 2-ին ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչությունը կանխելու փորձի ժամանակ;
Արմեն Հակոբյանը բազմաթիվ քանդակների հեղինակ է, որոնք տեղադրվել են Ստեփանակերտում և ԼՂՀ այլ շրջաններում: Արվեստի ոլորտում ունեցած զգալի ավանդի համար Արմեն Հակոբյանը հետմահու արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, Եղիշեի անվան ԼՂՀ ամենամյա կառավարական մրցանակի, ԼՂՀ Ժողովրդական նկարչի պատվավոր կոչման, հաղորդում է Diaspora World-ը:





