Դոնեցկի «Մետալուրգը» հունիսի 24-ից հուլիսի 4-ը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մեկնարկից առաջ:
Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ ավստրիական Գրաց քաղաք են մեկնել 22 ֆուտբոլիստներ, այդ թվում` հայկական հավաքականի կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը:
Եզրափակիչ հավաքի շրջանակներում մի քանի ընկերական հանդիպում տեղի կունենա: Նոր առաջնության մեկնարկային հանդիպումը «Մետալուրգը» կանցկացնի հուլիսի 10-ին Օդեսայում «Չեռնոմորեցի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:





