AM
28 Հունիս 2011 - 15:38 AMT

Ստեփանակերտում «Փյունիկը» 2:1 հաշվով ընկերական խաղում հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ

Հունիսի 28-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան քաղաքային մարզադաշտում կայացել է ընկերական խաղ Երևանի «Փյունիկի» և տեղի «Լեռնային Արցախի» միջև: Խաղին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Երևանյան ակումբի կազմում երկու անգամ աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Ստեփանակերտի թիմի գոլը խփեց Աշոտ Խաչատրյանը: