AM
7 Հուլիս 2011 - 04:35 AMT

Նիժնի Նովգորոդի հայ համայնքը կհանդիպի արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի հետ

Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը հուլիսի 11-13-ին հանդիպումներ է ունենալու Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի հետ: Այդ մասին հաղորդում է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի կայքը: Մինչ այդ, հուլիսի 9-ին Բեգլարյանը հանդիպելու է իր մոսկովյան երկրպագուների հետ:

Աշոտ Բեգլարյանը պրոֆեսիոնալ լրագրող է, երկար տարիներ աշխատել է տարբեր թերթերում: Տպագրվում է 19 տարեկանից: 2004 թ-ին լույս է տեսել նրա «Ուրիշի հաշիվը» պատմվածքների, իսկ 2007 թ-ին «Ապտակ» կատակերգական ժողովածուները: Հեղինակի վերջին գիրքը լույս է տեսել 2010 թ-ին և կրում է «Աստղային տղա» խորագիրը:

Բեգլարյանի ստեղծագործությունների թեման Արցախյան պատերազմն է, քանի որ նա այնտեղ մասնակցել է: Նրա հերոսները միշտ ֆիզիկապես և հոգեպես ամուր են: Հեղինակի ստեղծագործություններում առանցքային է նաև սերը, որի միջոցով ցույց է տալիս իր ատելությունը պատերազմի նկատմամբ: